Թերապիա
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
![Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am](up/article/big/file_63902_3055094.jpg)
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ հենաշարժական համակարգի խանգարումների հետևանք լինի:
Մեջքի ցավի դեպքում կան 5 կարևոր ախտանշաններ, երբ անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկ.
- բարձր ջերմություն,
- տնքացող և խորը տեղակայման ցավ,
- մշտական ցավ,
- տաքացնող քսուքների անարդյունավետություն,
- միզարձակության հետ կապված խնդիրներ։
Բարձր ջերմություն
Եթե հիվանդ են երիկամները, ցավն արտահայտվում է միակողմանի՝ կողերից ներքև: Բացի այդ, վիճակը բարդանում է ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությամբ, զարկերակային բարձր ճնշումով, սարսուռով և գլխացավով: Հենաշարժական համակարգի խնդիրների դեպքում այս ախտանշանները հազվադեպ են:
Տնքացող և խորը տեղակայման ցավ
Մեջքի մկանների և ողնաշարի ցավը հաճախ մակերեսային է: Այն ավելի հաճախ ձգող, կրակող, դեպի ստորին վերջույթներ ճառագայթող բնույթ ունի և երբեմն ուղեկցվում է թմրածության զգացողությամբ:
Երիկամների խնդիրների ժամանակ ցավն ավելի ուժեղ է և խորը տեղակայված: Հաճախ այն տնքացող է, բութ և ճառագայթում է դեպի աճուկ կամ ենթազստային շրջան:
Մշտական ցավ
Մկանների և ողնաշարի վնասվածքների ժամանակ ցավը կարող է ուժեղանալ կամ թեթևանալ՝ կապված մարմնի դիրքից:
Երիկամների հիվանդությունների դեպքում ցավը մշտական է, անկախ այն բանից՝ նստա՞ծ եք, թե՞ կանգնած: Բացառություն է միայն երիկամային խիթը, որի դեպքում ցավը նոպայաձև է:
Տաքացնող քսուքների անարդյունավետություն
Որպես օրենք, ողնաշարում և մկաններում ցավը թեթևանում է այդ շրջանում տաքացնող քսուքներ քսելուց հետո: Երիկամային ցավին այդ միջոցները, բնականաբար, չեն օգնում:
Միզարձակության հետ կապված խնդիրներ
Եթե մեջքի ցավի ժամանակ միզարձակումը հաճախացած է կամ ցավոտ, անհրաժեշտ է դիմել մասնագետի: Դա ցայտուն նշան է, որ ցավի աղբյուրը հենց երիկամներն են:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63978_9726942.gif)
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
![](images/calendar.png)
![Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63967_1229550.jpg)
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
![](images/calendar.png)
![Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63954_4513160.jpg)
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
![](images/calendar.png)
![Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63921_3156861.jpg)
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am](up/article/small/file_63705_6558710.jpg)
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
![](images/calendar.png)
![Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63671_4878999.jpg)
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
![](images/calendar.png)
![Պլազմաֆերեզ. erebunimed.com Պլազմաֆերեզ. erebunimed.com](up/article/small/file_63585_6492649.jpg)
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին](up/article/small/file_63315_2896303.png)
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
![](images/calendar.png)
![Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62702_8237050.jpg)
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
![](images/calendar.png)
![Իմունիտետ. armeniamedicalcenter.am Իմունիտետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62595_949137.jpg)
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62212_902730.jpg)
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
![](images/calendar.png)
![Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com](up/article/small/file_61576_5997568.jpg)
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
![](images/calendar.png)
![Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61440_5057174.jpg)
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն